
Բժշկական սարքավորումներ
Ռադիոհաղորդիչ սարքավորման աշխատանքը` ներառյալ անլար
հեռախոսները, կարող է խանգարել բավարար պաշտպանություն չունեցող
բժշկական սարքների աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ բժշկական
սարքավորման արտադրողի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք այդ
սարքերը բավարար պաշտպանություն ունեն ռադիոհաճախության
արտաքին էներգիայից: Անջատե՛ք Ձեր սարքը, եթե փակցված կանոնները
հրահանգում են այդպես վարվել: Հնարավոր է, որ հիվանդանոցներն ու
առողջապահական հաստատությունները ռադիոհաճախության արտաքին
էներգիայի նկատմամբ զգայուն սարքավորումներ օգտագործեն: