Ռադիո
FM ռադիոյի աշխատանքը կախված է ալեհավաքից, որը հեռախոսի նույն ալեհավաքը չէ: FM ռադիոյի
նորմալ աշխատանքի համար հարկավոր է համատեղելի գլխային հեռախոս կամ լրասարք օգտագործել:
Ռադիոն բացելու համար ընտրեք
Ցանկ
>
Ռադիո
, կամ սեղմեք և պահեք *:
Ընտրեք և որևէ մեկը հետևյալից.
Անջատել — Փակեք ռադիոն:
Հիշել ալիքը — Պահպանեք ակտիվ կապուղին:
Ավտո-որոնում — Ինքնաբերաբար լարեք ռադիոկապուղիները: Ինքնաբերաբար լարքը սկսելու համար
ոլորեք վեր կամ վար:
Ձեռքով որոնում — Ձեռքով լարեք ռադիոկապուղիները: Հաճախությունը փոխելու համար ոլորեք վեր կամ
վար:
Սհմնել հճխկն-ը — Մտցրեք հարկավոր հաճախությունը:
Ջնջել ալիքը — Վերացրեք պահպանված կապուղին:
Անվանափոխել — Վերանվանեք պահպանված կապուղին:
Ժամ ռադիո — Կառավարեք ռադիոժամացույցի հնարավորությունները:
Բարձրախոս կամ Ականջակալներ — Ռադիո լսեք՝ օգտվելով բարձրախոսից կամ գլխային հեռախոսից:
Ռադիոյի ձայնի ուժգնությունը կարգավորելու համար ոլորեք ձախ կամ աջ:
Ուշադրություն.
Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր
բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք: